
Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ջրափրկարարների խումբը: Տեղում պարզվել է, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա:
Ջրափրկարարները, գյուղացիների հետ համատեղ ուժերով, ափ են դուրս բերել նավակը և ձկնորսներ՝ 1986թ. ծնված Միսակ Նազարյանին և 1984թ. ծնված Կորյուն Հովսեփյանին: