Արծրուն Հովհաննիսյանի անդրադարձը ՄԻՊ առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Օմբուդսմենի հայտարարության վերաբերյալ.
Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար եւ ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել եւ քանիցս նման քննարկումներ նախաձեռնել:
Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել եւ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը:
Ընդ որում նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին առանձին նշված բոլոր հարցերի մասով քանի որ դրանք պահանջում են մանրակրկիթ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում: Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ումե:
Հիշեցնենք, որ այսօր “ԻՊ-ը տարածել էր հայտարարություն, և առաջարկել էր ՊՆ-ին՝ հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ-ին՝ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ”:




Լրահոս