Գազի թանկացման 30%-ը կառավարությունը վերցնելու է իր վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի թանկացման 30 տոկոսը կառավարությունը վերցնելու է իր վրա:
Հիշեցնենք, որ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողով “ՀայՌուսգազարդի” ներկայացրած հայտում որպես նոր գին (մինչև 10 հազ. խմ գազ սպառողների համար) ֆիքսված է 221 000 դրամը` յուաքանչյուր 1000 խմ-ի դիմաց (կամ 221 դրամը` 1 խմ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 67% է:
Վարչապետը նաև ասաց, որ սոցիալապես անապահով խավերի համար նաև լրացուցիչ միջոցներ ձեռ կառնվեն, որպեսզի թանկացումը նրանց համար շատ ցավոտ չլինի, բացի այդ ըստ վարչապետի՝ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ,ՀայՌուսգազարդիե ներկայացրած հայտի քննարկումը պետք է լինի առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի հանրության համար հստակ լինեն թանկացման հիմնավորումները:




Լրահոս