Աղմկոտ տոներից և հատկապես Նոր տարվանից հետո մնում են մեծ քանակությամբ դատարկ շշեր` շամպայնի, կոնյակի, գինու և այլ խմիչքների: Եվ պետք չէ շտապել ազատվել դրանցից: Պարզվում է՝ դրանք կարող են օգնել ինտերյերի ամբողջական տեսքի համար:
Շի՛շ, վառվի՛ր
Կրեատիվ ճրագներ
Հետաքրքիր տարբերակներից է այսպիսի լուսամփոփ ստանալը: Մի քանի նմանօրինակ լուսամփոփ ունենալու դեպքում հետաքրքիր ինտերյեր կլինի
Այսպիսի գեղեցիկ ծաղկամաններ, դժվար թե, վաճառվեն խանութներում
Ի՜նչ խոսք` հետաքրքիր է
Միանման մի քանի շշերից այսպիսի գեղեցիկ ծաղկամաններ կարող են դառնալ, որոնք ընդհանուր տեսքին հետաքրքրություն են հաղորդում
Կրկին հետաքրքիր տարբերակ
Հետաքրքիր լուծում կլինի նաև մանկական սենյակի համար
Երեխաների համար ևս մեկ «լուծում»
Երբ գործի է դրվում երևակայությունը…
Այսպիսի գեղեցիկ դիզայն ստանալու համար պետք է պարզապես գործի դնել երևակայությունը, և արդյունքն իսկապես կարող է գոհացնել և հաճույք պատճառել
Ավելի գեղեցիկ լուծում հնարավոր չէր մտածել
Ահա՛, թե ինչու պետք չէ տոներից հետո դեն նետել շշերը: