Մայիսի 14-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ մարտ ամսին ոմն Կարեն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1950-ական թվականների արտադրության, 200.000 դրամ արժողության “Պիոներ” արձանիկը, իսկ ապրիլին նույն երիտասարդն այցելելով իր բնակարան և օգտվելով իր անուշադրությունից, առանց թույլտվության բացել է պահարանն ու հափշտակելով 200.000 դրամ արժողության արծաթյա բռնակով ճենապակյա սկուտեղը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը Երևան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Կարեն Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 15-ին ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը: Նախաքննությունը շարունակվում է:
Փաստինֆո