
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն մեկ շաբաթով: Հրամանում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից:
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին»։