«Ռեալի» ղեկին Զիդանի նշանակումը հրաշալի է. Լորան Բլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Զինեդին Զիդանի նշանակումը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը: Երկու մարզիչներն էլ իրենց ժամանակին խաղացել են Ֆրանսիայի Ազգային հավաքականում:

«Զիդանը հիանալի ֆուտբոլիստ էր: Նրան տրված էր անելու այն, ինչ ուրիշների ուժերից վեր էր: Եվ ես ուրախ եմ, որ նա մարզիչ դառնալու հնարավորություն ստացավ: Մարզչական կարիերայում նրա առաջին ակումբը դարձավ «Ռեալը», և դա հիանալի է: Նրան հաջողություններ եմ մաղթում», – Բլանի խոսքերն է մեջբերում Sportal-ը:




Լրահոս