
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի նախկին կինը՝ Լիսա Քըրքորյանը կարծում է, որ գործարարին պատանդ են պահում: Նրա խոսքով՝ Քըրքոյանի Tracinda Corp ընկեության մենեջերները հսկում են նրա գործողությունները և վերջին 5 տարիներին հեռու պահում նրան ընտանիքից:
Ըստ նախկին կնոջ՝ Քըրքոյանը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2012 թվականի հունիսին:
Նշենք, որ նրանց ամուսնալուծությունը բավականին ցավոտ էր, սակայն այժմ կինը դատարան է դիմել` նախկին ամուսնուն հայտնաբերելու համար: Իրավական փաստաթղթերում նշվում է, որ Լիզայի կարծիքով՝ Քըրքը կարող է մահվան շեմին լինի, և Կիրան ցանկանում է նրա տեսնել մինչ մահանալը: