
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները հունվարի 7-ին մեկնել են Դուբայ, որտեղ կանցկացնեն այս տարվա առաջին հավաքը: Նրանց հետ միասին Դուբայ է մեկնել նաև , այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Թոմաս Տուխելի թիմը Դուբայում հավաք կանցկացնի մինչև հունվարի 16-ը, իսկ հունվարի 15-ին ընկերական խաղում կմրցի կորեական «Չոնբուկ Մոթորզ»-ի հետ:
«Բորուսիա»-ն հունվարի 19-ին Գերմանիայում կհանդիպի նաև Պրահայի «Սպարտա»-ին: