Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի գնի անհավանական չափով նվազումից հետո դրանք կրկին սկսել են աճել: Հունվարի 7-ի երեկոյան Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 0,6 տոկոսով և այժմ մեկ բարելի դիմաց կազմում է 34,72 դոլար: WTI-ն Նյու-Յորքյան բորսայում բարձրացել է մինչև 34,05 դոլար:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան նավթի համաշխարհային գները մեկ բարելի դիմաց նվազել էին և կազմել 33 դոլար: Այդպիսի ցուցանիշ վերջին անգամ եղել էր 2004 թվականին: Վերլուծաբանները կարծում են, որ նավթի շուկայի վրա ազդում են չինական շուկայում տիրող իրավիճակը:




Լրահոս