Հունվարի 7-ին, ժամը 20.09-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել է «Opel vectra» մակնիշի 34ZT267 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան (4 ուղևոր): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 7-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սարուխան ավտոճանապարհին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձան մեջ. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի 30LX093 պ/հ (վարորդ Գ. Դ.) և «Mitsubishi Pajero IO» մակնիշի 07LL707 պ/հ (վարորդ Դ. Հ.) ավտոմեքենաները:
***
Հունվարի 7-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի նախկին գործադիր մեխանիզմների գործարանի մոտակայքում «Mercedes-Benz G» ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz G» մակնիշի 50TV001 պ/հ (վարորդ Ա. Ք.) ավտոմեքենան: