
ՖԻՖԱ-ն հունվարի 7-ին հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով:
Այժմ Հայաստանի ընտրանին զբաղեցնում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 121-րդ հորիզոնականը: Մեր հավաքականը վերջին ամսվա ընթացքում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է Բելգիայի ընտրանին, որին հաջորդում են արգենտինացիները և իսպանացիները: