ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս հայտարարել է, թե հաջողության հասնելու համար հայաստանյան ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ ու հաստատակամ: Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններ անում է ԱՄՆ դեսպանն այն դեպքում, երբ 2008թ. ի վեր ԱՄՆ-ը փորձել է ամեն գնով սատար կանգնել ՀՀ իշխանություններին՝ փոխարենը անուղղակի հարվածներ հասցնելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին: Պատահական չէ, որ ամենամեծ արմատական ընդդիմադիր ուժի կազմաքանդումը սկսվեց ՀԱԿ դաշինքից հենց այն մարդկանց հեռանալով, որոնք մշտապես համարվել են ընդգծված արեւմտամետ եւ սերտ կապեր են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ: Բացի այդ, նույն Կոնգրեսը հեղինակազրկվեց ու ջախջախվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով: Հենց նա կազմակերպեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը՝ երկու պայմանով, որ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, եւ իշխանությունից որոշակի մաս կտրվի ընդդիմությանը: Սակայն միայն մի պայմանը կատարվեց՝ ընդդիմության ոչնչացման գնով:




Լրահոս