ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2005-ի հունիսի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՅԴաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծել էին: Պ. Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել՝ մեջը թքած: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ Պավլիկին սատարող հայտարարությամբ: Սակայն օրերս նույն Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատությամբ: Ինչո՞ւ եք դուրս եկել ՀՅԴ-ի դեմ: «Ժողովուրդ»-ի հարցին Մանուկյանը պատասխանեց. «Հայ հեղափոխական դաշնակցությունը լռեց այն ժամանակ, երբ իրենց վճարեցին, այսինքն՝ ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին՝ ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում՝ ի դեմս Գեորգի Պետրոսյանի, որն այժմ բյուրոյի անդամ է, եւ մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդ էր»: Ստացվում է, որ ծեծված ազատամարտիկը Ս. Օհանյանին ներել է, իսկ ՀՅԴ-ին՝ ոչ:




Լրահոս