ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի եւ Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է: Ուշագրավն այն է, որ գնդապետը պոռնկությամբ զբաղվելու համար կալանավորված Հռիփսիմե Հարությունյանի որդին է: Այսինքն՝ ուսադիրներով ընտանեկան բիզնես են զարգացրել: Սակայն Մ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իմ մայրը կապ չունի: Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետեւում, եւ նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում»: Թե ով է այդ պաշտոնյան, նա չգաղտնազերծեց: Տեղեկացնենք, որ Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:




Լրահոս