
Մայիսի վերջին և հունիսի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից: Հանդիպումները կկրեն բարեգործական բնույթ: Նշենք, որ մարտի Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Բելառուսի ընտրանու հետ: