ՈՉ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Իջեւան) դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված դատարան էին բերվել Դիլիջան քաղաքի բնակիչներ Մխիթար Բաղրամյանն ու Կարեն Հովհաննիսյանը, որոնք մեղադրվում են խոշոր չափերի գողության մեջ:
Ուշագրավն այն է, որ Մ. Բաղրամյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի ազգականն է, եւ դիլիջանցիների կարծիքով՝ դատարանը չի բավարարի քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մեկն էլ իր ազգականը չէ. «Կարեն Հովհաննիսյանի հորական պապի պապը եւ իմ հորական պապի հայրը հորեղբոր տղաներ են»: Դատախազը հավելեց, որ քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը տեղին է եւ իրավաչափ. «Չի կարելի ինչ խելքին բրդում է՝ գրել: Կարելի էր ինձ հետ ճշտել տեղեկության իսկությունը  եւ հետո հրապարակել»:




Լրահոս