Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու: Ըստ ոստիկանության՝ «Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 եւ 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի եւ Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ. Մխիթարյանը, Ս. Սերոբյանը եւ Ղ. Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ»: Ոստիկանության կայքում ներկայացված է տեղեկատվություն մյուս քրգործերի վերաբերյալ, սակայն նշված չէ, թե մեղադրյալները որ կուսակցության անդամ են: Նման տեղեկատվություն կա ընդամենը երկու գործի վերաբերյալ: Բնականաբար, մեղադրյալներից մեկը փորձել է ընտրակեղծիք անել հօգուտ ԲՀԿ-ի, մյուսն էլ՝ ՀԱԿ-ի: Դժվար չէ ենթադրել, որ մյուս մեղադրյալները ՀՀԿ-ականներ են, պարզապես ոստիկանությունն այս ակնհայտ փաստը որոշել է եւս մեկ անգամ չնշել իր ամփոփաթերթիկում:
ԸՆՏՐՈՂԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ