«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսի 9-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Նելսոն Ստեփանյանի անվան մանկական այգում (Կոմայգում): Մի տղամարդ՝ սեւ գույնի «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, երեք աղջիկների հետ գնացել է այգի ու «հարձակվել» տեղում «աշխատող» տրանսվիստիտների վրա: Նրանցից մեկը, որի կեղծանունը Մարիա է, զանգահարել է ոստիկանություն եւ տեղեկացրել, թե իր եւ իր ընկերների վրա դանակով հարձակվել է մի տղամարդ՝ սպառնալով սպանել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, որտեղից պատասխանեցին, որ իսկապես մի տղամարդու 3 աղջիկների հետ հայտնաբերել են Ամիրյան փողոցում: Իսկ թե ինչու էին նրանք նեղացնում «հրեշտականման» տրանսվիստիտներին, քննությունը կպարզի:
ԱՀԱԲԵԿԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ