Իդեալական պիցցա պատրաստելու գաղտնիքներն ու լավագույն բաղադրատոմսերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պիցցան իդեալականորեն կարող է համապատասխանել ցանկացած առիթի համար: Adme.ru-ն ներկայացնում է մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն պատրաստել շատ համեղ և անկրկնելի պիցցա:

Գաղտնիք 1. Պետք է ճիշտ հունցել խմորը

Խմորի համար անհրաժեշտ է`

  • 900 գրամ ալյուր,
  • 0,5 լիտր ջուր
  • 10 գրամ բուսական յուղ
  • 20 գրամ աղ

Անհրաժեշտ է խմորը հունցել հանգիստ, ջերմ մթնոլորտում և  լավ տրամադրությամբ: Որպեսզի խմորը լավ ստացվի, պետք է ալյուրի հետ մատներով խաղալ: Տարայի մեջ` ալյուրի վրա ջուր ենք լցնում և լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չստացվեն: Պարբերաբար ավելացնում ենք խմոր և աղ և շարունակել հունցել խմորը:

Գաղտնիք 2. Ավելացնում ենք բուսական յուղ

Խառնած զանգվածի վրա անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղ, որն ավելի առաձգականություն կհաղորդի: Ամեն ինչ մանրակրկիտ խառնում ենք: Այնուհետև տարայի միջից խմորը տեղափոխում ենք սեղանի վրա և շարունակում հունցել:

Գաղտնիք 3. Խմորը բացում ենք ձեռքերով

Խմորե գունդը բաժանում ենք մի քանի մասերի և սենյակային ջերմաստիճանում թողնում մոտավորապես մեկ ժամ: Այն պետք է կրկնակի մեծանա: Գունդը սկսում ենք բացել ձեռքերով և մեջտեղից այն տարածում ենք դեպի անկյունները: Անկյուններն ավելի բարձր ենք անում:

5613910-650-1452240267-main_post_80fdba681b23c4a5bcdffdfd1b86b004

Գաղտնիք 4. Փափուկ ենք դարձնում

Պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ տարան պատում ենք բուսական յուղով և մի փոքր ալյուրով, որպեսզի խմորը չկպնի տարային: Ավելացնում ենք լցոնումը և 180-200 աստիճան տաքացված վառարանում դնում և թողնում 10 րոպե:

Գաղտնիք 5. Ընտրում ենք սոուսը

Միջին չափի պիցցայի համար ավելացնում ենք 3 ճաշի գդալ սոուս: Դրան համարժեք կարող ենք օգտագործել ոչ միայն ավանդական լոլիկի մածուկ, այլ նաև սերուցքային պանիր, հումուս, բադրիջանի խավիար և այլն: Պետք է հետևել սոուսի խտությանը. այն չպետք է շատ ջրիկ լինի:

5614060-650-1452240267-main_post_2a6ffd194f27cfb0ce7c8c69dc113ae1

Գաղտնիք 6. Սկսում ենք ձևավորումը

Մեկ պիցցայում չպետք է 4-ից ավելի բաղադրիչ օգտագործել: Շատ մի ծանրաբեռնեք խմորը: Որպեսզի պիցցան իդեալական ստացվի, անպայման պանիրը քերիչով անցկացրեք:

Adme.ru-ն ներկայացնում է նաև իդեալական պիցցայի մի քանի բաղադրատոմս

Դասական պիցցա խոզապուխտով

5613960-650-1452240267-picca-na-klassicheskoj-osnove

Քաղցր պղպեղը կտրատում ենք ոչ մեծ շերտերով, խոզապուխտը ևս շերտերով, իսկ  սալյամին` կիսակլոր: Խմորի վրա քսում ենք լոլիկի մածուկ, դնում ենք խոզապուխտը, սալյամին, պղպեղը և վրան պանիր ենք ավելացնում:

Սնկով և սոխով պիցցա

5613860-650-1452240267-main_post_21d5f2dfb0b0d6e8881e72bfbc4f5702

Սնկերը կտրատում ենք որքան հնարավոր է փոքր, տապակում ենք մի փոքր բուսական յուղով: Ստացված զանգվածն ավելացնում ենք խմորի վրա, վրան դնում սոխերը և ավելացնում պարմեզան տեսակի պանիր:

Հավով, պեստո սոուսով և պանրով պիցցա

5613810-650-1452240267-img-bg

Այս պիցցայի համար անհրաժեշտ կլինի հավ, որը սոուսի հետ միասին դնում խմորի վրա, ավելացնում պանիրը, որպեսզի պիցցան դառնա ոչ միայն համեղ, այլև հյութալի:




Լրահոս