ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի՞նչ էր եղել, որ փոփոխություն լիներ (Գյումրիում), ինչ-որ մի արտառոց բան չէր կատարվել քաղաքում: Ես նախկինում էլ ասել եմ, կրիմինալ բոլոր տեղերում մարդկության հետ կրիմինալը եկել է, մարդկության հետ էլ կրիմինալը մնալու է…»:

Ֆելիքս Ցոլակյան «Հայնյուզ»

Ի՞նչ էր եղել որ Գյումրիում, ընդամենը սպանություններ: Սպանություններ են, էլի՛, եղել են, կան ու թող լինեն, փոփոխության կարիք չկա: Շատ հետաքրքիր մտածելակերպ ունի նորանշանակ մարզպետը. փաստորեն, ըստ Ցոլակյանի՝ կրիմինալի առկայությունը պետք է ընդունենք որպես նորմալ երեւույթ: Այդ դեպքում կրիմինալի դեմ պայքարելու իմաստը ո՞րն է, եթե, միեւնույն է, այն եղել է, կա եւ մնալու է: Իսկ ինչո՞ւ պետք է կրիմինալն ընդհանրապես լինի, եթե մենք ուզում ենք օրինական երկիր կառուցել: Նման  մոտեցմամբ մենք առաջ չենք գնա, եւ երկրում ամենուրեք կտիրի նույն գաղջ մթնոլորտը:




Լրահոս