ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեքենան («Բենթլի»-ն) ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան»:

Նավասարդ Կճոյան «Հրապարակ»

Իրոք, ի՞նչ է «Բենթլի»-ն Նավասարդ Կճոյանի համար. սովորական մի բան, «Բենթլի» է, էլի՛, կուզի՝ վաղը մի հատ էլ կգնի կամ հրաշքով նվեր կստանա սանիկից: Կճոյանի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այդ խղճուկ «Բենթլի»-ն, նրա կապերն էլ շատ ավելի լայն են՝ մշտապես ՀՀԿ-ականների կողքին, ինչ-որ հարցեր լուծող: Պարզապես պարկեշտ ու հոյակապ մի անձնավորություն, իսկական հոգեւորական: Կարծում ենք՝ մյուս հոգեւորականներն էլ պետք է Կճոյանից օրինակ վերցնեն եւ ձգտեն էլ ավելի հարստանալ, կապվել իշխանական, ինչո՞ւ չէ, նաեւ կրիմինալ միջավայրերի հետ, որպեսզի իրենք էլ ասեն՝ «Բենթլի»-ի եղածն ի՞նչ է որ:




Լրահոս