Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի առվակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Nissan Patrol»մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.):
***
Հունվարի 8-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում ավտոմեքենան սահել և ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Газель» մակնիշի 0552s պ/հ ավտոմեքենան:
***
Հունվարի 9-ին, ժամը 08.49-ին ահազագ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):