Լուիս Սուարեսին որակազրեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի գավաթի խաղարկության երկու խաղով որակազրկել է , հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղի ավարտից հետո հանդերձարան տանող թունելում Լուիս Սուարեսը սադրել է վիճաբանություն «Էսպանյոլի» խաղացողների հետ:

«Բարսելոնան» բողոքարկել է որոշումը, որն անփոփոխ մնալու դեպքում, Սուարեսը բաց կթողնի «Էսպանյոլի» հետ պատասխան հանդիպումն ու քառորդ եզրափակիչի առաջին խաղը, եթե կատալոնական թիմը հաղթահարի «Էսպանյոլի» արգելքը: Առաջին խաղում «Բարսելոնան» «Էսպանյոլին» հաղթել է 4:1 հաշվով:




Լրահոս