Armenian text to speach

«Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ». Արմեն Մուրադյանն այցելեց բժշկական կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո Արմեն Մուրադյանը արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվեց նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրեց, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:

Նա տեղեկացրեց, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:

Համայցը եզրափակվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ: Նա զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով:index




Լրահոս