
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: