
ՀԱՐՑ. Ընդհանրապես ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ հաճախականությամբ է ներկայացվում գիտական աստիճան ունեցող աշխատակիցների ֆինանսավորման հայտը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Նարինե Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կազմակերպությունները մինչեւ յուրաքանչյուր բյուջետային տարվա հունվարի 25-ը, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչեւ հաջորդ ամսվա 15-ը կոմիտե են ներկայացնում այդ օրվա դրությամբ կազմակերպությունում իրականացվող ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարների դրամական միջոցների տրամադրման հայտ:
գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ու հստակ ներկայացված է կարգը, թե քաղաքացին ինչ ժամկետներում պետք է համապատասխան հայտ ներկայացնի հավելավճարների տրամադրման համար: