ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն, որը զբաղվում է հացամթերքի արտադրությամբ: 2007թ. այն աշխատել է պարզեցված հարկով, իսկ 2008-ին «Պարզեցված հարկի մասին» օրենքի փոփոխության հետեւանքով անցել է ընդհանուր հարկման դաշտ: 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել եմ ապրանքային մնացորդ (հումք), որը 2007թ. ձեռք եմ բերել փոխանցումով հարկային հաշվի հիման վրա: Հիմա կարո՞ղ եմ հաշվանցել 2008թ. հունվարի 1-ի դրությամբ մնացորդային հումքի ձեռքբերման համար հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` մասնավորապես 2008թ. հունվարի 1-ից oրենuդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հաuույթը 2008թ. արդյունքում չի գերազանցել 50 մլն դրամը, 2008թ. հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպեu նաեւ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված եւ վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդների մաuով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որեւէ հաշվարկային փաuտաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաuտաթուղթ: 2008թ. հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված հումքի մասով առանց հարկային հաշիվների հաշվանցումներ կամ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ հումքի մնացորդների մասով հաշվանցումներ կատարելու դրույթ օրենքը չի նախատեսել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պակաս տարօրինակ չէ, թե ինչու է քաղաքացին 2007-2008թթ. խնդիրը միայն այսօր փորձում պարզաբանել: