ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացուն հաշմանդամության կարգ են նշանակում, ապա դա ի՞նչ չափանիշներով ու սկզբունքներով է կատարվում: Ինչի՞ հիման վրա են այդ նշանակումները լինում:

Լուիզա Վարդանյան (57 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության կարգ սահմանվում է հետեւյալ կերպ.
1. հաշմանդամության առաջին խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
2. հաշմանդամության երկրորդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
3. հաշմանդամության երրորդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
Հիմք` ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամության կարգի ստացումը հաճախ տարատեսակ վեճերի առիթ է դառնում քաղաքացու եւ համապատասխան կառույցի միջեւ: Հենց այդ պատճառով էլ գործող կարգը, կարծում ենք,  հստակեցման եւ վերանայման կարիք ունի, քանի որ շուրջ 10 տարվա վաղեմության օրենքը չի կարող բավարարել մերօրյա պահանջները:




Լրահոս