ՀԺ. Հունիսին երկու ուշագրավ համերգ` Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիս ամսին Երևանում կազմակերպվելու է առնվազն երկու ուշագրավ համերգ: Աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը` Մոնսերատ Կաբալիեն, ելույթ է ունենալու հունիսի 9-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Կաբալիեի առաջիկա այցի մասին երեկ թերթի զրույցում հայտնել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ինչ վերաբերում է տոմսերին, ապա դրանք դեոևս վաճառքում չեն հայտնվել: Կարծես թե, գինը նույնպես առայժմ որոշված չէ: Իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալիեն համարվում է 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից մեկը: Այս տարի նա բոլորել է իր 80-ամյակը: Իսկ ահա երկրորդ համերգը ռուսական հանրահայտ “ДДТ” ռոք խմբինն է: Երեկ հայտնի դարձավ, որ խումբը հունիսի 16-ին համերգով հանդես է գալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսի արժեթը 5 000-25 000 դրամ է: ДДТ հիմնադրվել է 1980 թվականին: Հիմնադիրն ու մեներգիչը Յուրի Շևչուկն է: Նա նաև խմբի կատարած երգերի մեծ մասի հեղինակն է:




Լրահոս