Ինչ է հետտոնական սթրեսը և ինչպես հաղթահարել այն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա տոներից հետո կրկին աշխատանքի գնալը շատերի համար հետտոնական սթրես է: Դրանից ազատելու համար երբեմն բավական երկար ժամանակ է անհրաժեշտ լինում:

12498619_945442122216254_99489499_n

Թեև մարդիկ արձակուրդից են վերադառնում, այդուհանդերձ, գերհոգնածության զգացողություն են ունենում, ուժերի անկում, տրամադրության տատանումներ: Սրան նպաստում է նաև ձմեռային ցուրտ ու մռայլ եղանակը: Հարկ է ֆիզիկական վարժություններ շատ անել, ընդունել վիտամիններ՝ հատկապես ցիտրուսային: Սթրեսներից դուրս գալու լավագույն միջոցները բանան, նուռ, շոկոլադ ուտելն է, ինչպես նաև քայլելը, լողավազաններ հաճախելը, սպորտով զբաղվելը:

12507538_1542416092716492_936965414198323953_n

Հոգեբանների խոսքերով, տոնական օրերին մարդիկ ռեժիմով չեն շարժվում` քնում և արթնանում են ցանկացած ժամի: Այդ պատճառով նաև պետք է կարգավորել քունը, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Որոշ մարդիկ կարող են հետտոնական սթրեսը հաղթահարել 2-3 օրում, բայց կարող են լինել նաև այնպիսի մարդիկ, ում մոտ դա ավելի ուշ կհաղթահարվի: Բոլորին թվում է, թե տոնական օրեր են և մարդիկ հանգստացել են, սակայն հոգնածության զգացումը չի լքում և առավոտյան արթանանալիս, հաճախ այնպիսի տպավորություն ենք ստանում, թե դեռ չենք հանգստացել:

Այս ամենը վկայում է հետտոնական սթրեսի առկայության մասին: Այս ամենը հաղթահարելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ միմիայն աշխատանքի վրա և սիրով կատարել այն:




Լրահոս