Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել. այսօր նրա մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գաբրիել Բոնյոր Շանելի (Կոկո Շանել) մահվան օրն է: Նա ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին, մահացել 1971 թվականի հունվարի 10-ին:  Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան ներառեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց թվում:

Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում։ Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա։

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա զգեստներ է գշագրում բազմաթիվ հոլիվուդյան աստղերի համար, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

 

Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։




Լրահոս