ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարուժան Հ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն չի հարցաքննել, իր մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարել, որևէ փաստաթղթի տակ ինքը չի ստորագրել:
Հետագայում քրեական գործի նախաքննության ավարտից հետո, ինքը ուսումնասիրել է հիշյալ փաստաթղթերը և պարզել է, որ իր անվան դիմաց դրված ստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարուժան Հ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն