
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` “Սպայկա” ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին: