Զիդանի նորամուտը «Ռեալ»-ում հաղթական ստացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվո»-ին:

Սա մադրիդյան թիմի  նոր գլխավոր մարզիչ Զինեդեին Զիդանի գլխավորությամբ առաջին հանդիպումն էր:  Գարեթ Բեյլը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 40 միավոր եւ մնացել երրորդ տեղում: «Դեպորտիվոն» 27 միավորով 8-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Զիդանը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինում է Ռաֆայել Բենիտեսին, ում հեռացրել էին ոչ բավարար արդյունքներ ապահովելու համար:

«Ռեալ» – «Դեպորտիվո»՝ 5:0

Գոլերը՝ Բենզեմա 15, 90+1, Բեյլ 22, 49, 63




Լրահոս