
Հունվարի 10-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ Ա. Խ.-ին պատկանող անասնագոմի մոտակայքում, այրվում է մոտ 4000 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 02.44-ին, մարվել՝ 05.17-ին: Այրվել է 2000 հակ անասնակեր: