
Իրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասսի ալ-Օբեյդին: Անձամբ ահաբեկիչները դեռևս չեն հաստատել առաջնորդներից մեկի մահվան փաստը:
Ահաբեկիչների ղեկավարներից մեկը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ նա ավելի վաղ ծառայել է Իրաքի բանակում և դասալքությունից հետո ձերբակալվել էր: 2013 թվականին նա փախել է բանտից և միացել ԻՊ-ին, որտեղ էլ դարձել է նրանց առաջնորդներից մեկը: