Հարիսոն Ֆորդը դարձել է կինոյի պատմության մեջ ամենաշատ վարձատրվող դերասանը: Նրա մասնակցությամբ ֆիլմերն աշխատել են 4.7 մլրդ դոլար: Հարիսոն Ֆորդը «Աստղային պատերազմները» ֆիլմաշարի յոթերորդ էպիզոդի գլխավոր դերակատարն է: Ֆորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որտեղ դերասանը մարմնավորել է Խան Սոլոյին:
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաշատ վաստակող դերասանների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Սեմյուել Լ. Ջեքսոնը, որի մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 4,6 միլիարդ դոլար: Ամենաշատը եկամուտ բերել է 2012 թվականին թողարկված ֆանտաստիկ մարտաֆիլմ «Վրիժառուները»:
Ռեժիսորների մեջ առաջին տեղը զբաղեցնում է Սթիվեն Սփիլբերգը, ում ֆիլմերը վաստակել են ավելի քան 4,2 միլիարդ դոլար: