
Արդեն հայտնել էինք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
Արամայիս Ոսկանյանը հունվարի 26-ին կդառնար 20 տարեկան, Երևանի պետական ագրարային համալսարանի ուղանող էր: Նա Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր:
Հավելենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում: