Մի քանի ակումբներ միացել են Լևանդովսկու համար պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակում։

«The Independent»-ը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին ամռանը ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։ Հարձակվողը դիտարկում է Գերմանիայի չեմպիոնի կազմը լքելու տարբերակը, քանի որ նոր մարտահրավեր է փնտրում այլ առաջնությունում։

Լեևնդովսկու տրանսֆերի համար անգլիական ակումբները ստիպված կլինեն վճարել նվազագույնը 70 մլն ֆունտ ստեռլինգ։




Լրահոս