Մայիսի 16-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70/19 շենքի մոտակայքից` “Պոլիվինիլացետատ” գործարանի տարածքից ծուխ է դուրս գալիս: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 127/18 շենքի մոտակայքում` չշահագործվող արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել` 21.46-ին: Արտադրամասի տարրաներում այրվել է 7 խմ ալյուրանման փոշի (դիացելին ցելյուլոզ) եւ աղբ` 40 քմ: