
Մայիսի 17-ին` ժամը 10.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող “Սպայկա” ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել՝ 13.28-ին: Տարբեր օջախներով այրվել են պլաստմասե թափոններ՝ մոտ 30 քմ: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: