
Ուշադրություն
Մայիսի 18-22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ տարածքում՝
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում՝
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: