
Լոնդոնի «Արսենալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Sport»-ը հայտնում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն, որը մտադիր է նրա միջոցով այլընտրանք ունենալ դաշտի կենտրոնում։ Դրա հետ մեկտեղ «Բարսելոնան» մտադիր է Ռեմզիին ձեռք բերել ոչ թե ձմռանը, այլ ամռանը։