
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման են ենթարկել 53-ամյա Նորիկ Մ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ Նորիկ Մ.-ն ապրիլի 25-ին ապամոնտաժման եղանակով գողացել է Սիփանիկ գյուղի վերջնամասում տեղակայված, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ Մասիսի տեղամասի հաշվեկշռում գտնվող, 500 մմ տրամագծի, 15 մ երկարությամբ երկաթյա խողովակը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն: