Մայիսի 16-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները 1991 թ. ծնված Արսեն Կ.-ի խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են 24 սմ ընդհանուր երկարության, 11 սմ շեղբով ծալովի դանակ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: