Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին, ժամը 20.44-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 69 OO 009 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 10-ին, ժամը 17.27-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 170 ST 21 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 10-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ-փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 24 UO 630 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս