
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին գիրքը կթողարկվի առաջիկայում: Այն հիմնված է իտալացի լրագրող Անդրեա Տորնիելիի հետ իր զրույցների վրա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, գիրքը կկրի «Աստծո անունը ողորմածությունն է» խորագիրը: Հայտնի է, որ գրքի անվանումը շապիկին կգրվի քահանայապետի ձեռքով` կարմիր տառերով սպիտակ ֆոնի վրա:
Գրքի թողարկումը նվիրվում է Ողորմածության տարվան, որն էլ Հռոմի պապը հայտարարել է 2016 թվականը: Գրքի թողարկումը նախատեսված է հունվարի 12-ին: