
Մայիսի 17-ին, ժամը 16.41-ին Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղա֊տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը: