
Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի եւ 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: